Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային կենսաթոշակի վճարները հետաձգում են. Նախարարը պնդում է՝ նախընտրական տարվա համար չէ (Տեսանյութ)

Մայիս 10,2016 13:01

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց կառավարության նախագիծը, որով առաջարկվում է Կուտակային կենսաթոշակի մասին օրենքով նախատեսված պարտադիր վճարումները հետաձգել մինչեւ 2018-ի հուլիսի 1-ը, այսինքն՝ հետաձգել մեկ տարով:

Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ սա նախընտրական տարվա հետ չի՞ պայմանավորված, մարդիկ ցույց են անում, ասում եք՝ լավ, հետաձգում ենք մեկ տարով: Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Բացարձակապես կապ չունի»:

Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը կասկած հայտնեցին, թե այդ գումարները ո՞ւր են գնալու, ինչի՞ն են ծառայելու: Վերջինիս խոսքերով՝ սուբյեկտների նկատմամբ կա խտրական մոտեցում, աշխատանք կորցնելու գնով մարդկանց պարտադրվել է այս համակարգը, քանի՞ քաղաքացի է կամավոր միացել այս համակարգին եւ ո՞ւմ համար են ֆոնդերն ապահովել շահութաբերություն, ո՞ւմ վրա է դա երեւում, ինչի՞ վրա է ծախսվում»:

Նախարարը պատասխանեց, որ ֆոնդերում է կուտակվում եւ մարդու կենսաթոշակը ավելի բարձր է կազմելու՝ կախված այդ գումարներից, 6-8 տոկոս շահութաբերություն կա. «Միայն մարտ ամսվա տվյալներով՝ ունենք 235 անձ, որ կամավոր դիմում է գրել՝ մասնակցելու կուտակային կենսաթոշակային համակարգին, ամփոփ տվյալներ չունենք: Այդ գումարները, որ դրված են մասնակիցների հաշիվներին, ֆոնդերը կառավարում են եւ ամբողջ եկամուտը գնում է ըստ մասնակիցների հաշիվների»:

Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց, որ եթե 235 հոգի է կամավոր դիմել, դա խոսում է համակարգի մասին 0 վստահության մասին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հիշեցրեց, որ իրենք էլ են դեմ եղել այս համակարգին, որը ոչ միայն վստահելի չէ ժողովրդի համար, այլեւ թաղված է կոռուպցիայի մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031