Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Կունենանք կոնսոլիդացիա»

Մայիս 11,2016 19:49

ՀՀԿ խմբակցության քատուղար Գագիկ Մելիքյանի փոխանցմամբ` ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին իրենք հայտնել են, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված` ընդդիմադիրների և քաղհասարակության կողմից բարձրացված հարցերի մեծ մասն արդեն ընդունվել է:

ՀՀ ԱԺ-ում հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մելիքյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. «Համազեկուցողներին տեղեկացրել ենք, որ մասնավորպես ընդունվել են ցուցակների հրապարակման առաջարկությունները, մատների թանաքոտման, ընտրական գործընթացներում խախտումներ գրանցելու բացառության, ինչպես նաև ցուցակների մաքրման հետ կապված` ընդդիմության առաջարկները:  Կոնսենսուսի մասով ՀՀԿն պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր այն առաջարկությունները, որոնք կհնչեն ԸՕի նախագծի քննարկման ընթացքում և որոնց մեծ մասը նույնպես կբավարարվի»:

Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ լիահույս են` կունենան կոնսոլիդացիա քաղաքական ուժերի և քաղհասարկության հետ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե  կոնսենսուսի լայն հնարավորություն կա, և փաստաթուղթ է այդ մասին պատրաստվել, Գագիկ Մելիքյանն արձագանքեց` տեղյակ չէ ու հավելեց. «Եթե նման առաջարկություն հնչեցվել է որևէ քաղաքական ուժի կողմից, մյուսներին էլ կտեղեկացվի, այդ թվում նաև իշխանական ուժին՝ նման փաստաթուղթ կազմելու համար: Այդ ժամանակ համապատսախան պատասխանը կտանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031