Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածները գաղտնի խոսակցություն են ունեցել, ինչը ԱԱԾ-ի կողմից ձայնագրվել է. «Ժողովուրդ»

Մայիս 13,2016 12:47

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Բանն այն է, որ մահափորձի գործով կալանավորվածները գաղտնի խոսակցություն են ունեցել, ինչը ԱԱԾ-ի կողմից ձայնագրվել է եւ օգտագործվել։

Պարզվում է՝ մահափորձի գործով կալանավորներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը ազգային անվտանգության ծառայության սենյակներից մեկում գաղտնի խոսակցություն են ունեցել մարզպետի դեմ մահափորձի թեմայով։ Կալանավորվածները անկեղծացել են՝ վերլուծելով կատարվածը։

Իրավապահ համակարգից «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ն երկու կալանավորվածների գաղտնի ձայնագրությունն ուղարկել է փորձաքննության՝ հասկանալու համար, թե ինչ են խոսել կալանավորվածները, եւ արդյոք խոսակցություն վարողները հենց իրե՞նք են, թե՞ ոչ։ Իրավապահները վերծանելով խոսակցությունը՝ ահա թե ինչ են բացահայտել։

Ձայնագրության մեջ լսվել է, թե ինչպես է Հենրիկ Ավագյանը Գարեն Աթաջանյանին ասել, որ ինքն է անձամբ կատարել մահափորձը, եւ Արա Բուդաղյանը այս ամենի հետ կապ չունի, ու, առհասարակ, ինչու են այդ տղային անիմաստ պահում։ Երկու կալանավորվածները նաեւ խոսել են, թե ինչպես է Հենրիկը վերցրել զենքն ու որոշել կրակել մարզպետ Խաչատրյանի վրա։

Չի բացառվում, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միտումնավոր երկու կալանավորներին թողել են ԱԱԾ-ի սենյակներից մեկում՝ փորձելով հասկանալ, թե կալանավորվածները ինչ են խոսելու, որը կարող է օգնել գործի բացահայտմանը։

Սակայն ինչպես ցույց է տվել փորձաքննության եզրակացությունը, Հենրիկ Ավագյանը գաղտնի խոսակցության ժամանակ անկեղծանալով՝ իր ծանոթ Գարեն Աթաջյանին ասել է, որ Արա Բուդաղյանը այս պատմության հետ որեւէ կապ չունի, եւ չէր կարող նրա պատվերով կրակել։ Ի դեպ, հավելենք, որ նա իր ցուցմունքում եւս պնդել է այդ մասին։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031