Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում՝  «Ընտրական վեճերի կարգավորում» թեմայով

Մայիս 13,2016 22:25

ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ մայիսի 13-ին կազմակերպել էր մասնագիտական քննարկում՝ «Ընտրական վեճերի կարգավորում» թեմայով: Քննարկմանը մասնակցել են արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ շահագրգիռ անձինք:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս քննարկումը հնարավորություն կտա լսելու տարբեր կարծիքներ և առաջարկություններ, որոնք կարող են օգտակար լինել ավելի որակյալ ընտրական օրենսգիրք ունենալու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակին՝ սերտ համագործակցության համար՝ հավելելով, որ այդ փոխգործակցությունը մշտապես եղել է արդյունավետ և փոխշահավետ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, կարևորելով Հայաստանում ընտրական համակարգի կատարելագործումը, հույս է հայտնել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը հնարավորություն կտա առաջընթաց արձանագրել:

Միջազգային համազեկուցողները ներկայացրել են ընտրական վեճերի կարգավորման ոլորտում առկա միջազգային լավագույն փորձն ու չափանիշները:

Այնուհետև հանդիպման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով անդրադարձել են ընտրական վեճերի կարգավորման ընթացակարգերին և դրանց կարգավորմանն ուղղված մեխանիզմներին: Քննարկվել են նաև նախագծով սահմանված առանձին դրույթներ, որոնք վերաբերում են բողոքներ ներկայացնելու և այդ բողոքները քննելու ընթացակարգերին և այլն:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031