Լրահոս
Օրվա լրահոսը

Մեթյու Բրայզա. «Փոխըմբռնման պակաս այն ամենի վերաբերյալ, ինչը համաձայնեցվել է Վիեննայում». «168 ժամ»

Մայիս 19,2016 11:48 Share

Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումն ու ԼՂ հակամարտող երկրների ղեկավարների բանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ կարգավորման գործընթացին շատ ավելի բարձր մակարդակ հաղորդեցին; «168 ժամը» զրուցեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ։

– Այսօր արդեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Բաքուն չի համաձայնել Կասպրչիկի առաքելության ընդլայնմանը Վիեննայում, այլ միայն իր համաձայնությունն է տվել պահպանել հրադադարը հետագա բանակցությունների համար։ Ստացվում է, որ անմիջապես Վիեննայի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հրաժարվում է իր պարտավորություններից, ի՞նչ է սա նշանակում։

– Կարծում եմ, որ կա փոխըմբռնման պակաս այն ամենի վերաբերյալ, ինչը համաձայնեցվել է Վիեննայում։ Նման բաներ միշտ են պատահում, սա անսպասելի երևույթ չէ նման հակամարտության ու բանակցությունների դեպքում, Մինսկի խմբի համանախագահների գործառույթը հենց նման իրավիճակների հստակեցումն է. նման հարցերում նրանք պետք է հստակություն մտցնեն և պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Վիեննայում, և հասկանան, պարզեն, որ երկու կողմերն էլ նույն կերպ են ընկալում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, որպեսզի չհասկացվածություն չլինի։

Իմ փորձից ելնելով՝ նմանատիպ հայտարարությունները և ստեղծված իրավիճակը ես այդպես կբացատրեի։ Գուցե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ Ադրբեջանը հետ է կանգնում իր ստանձնած պարտավորություններից, բայց ես դա չեմ կարող հաստատել կամ հերքել, քանի որ ես չգիտեմ իրականում՝ ի՞նչ պայմանավորվածություններ են եղել, և չգիտեմ իրականում Նովրուզ Մամեդովն ի՞նչ է ասել։

Ուստի այստեղ աշխատանք ունեն ծավալելու համանախագահները, ովքեր պետք է հստակեցնեն, թե ինչ պարտավորություններ են ստանձնել կողմերը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031