Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են «դեմ» եւ «ձեռնպահ» քվեարկել «Ընտրական օրենսգրքին»

Մայիս 25,2016 13:20

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց  ՀՀ Ընտրական օրենսգիրքը: 17 պատգամավոր «դեմ» քվեարկեցին, 3-ը`«ձեռնպահ»:

«Դեմ» են քվեարկել Էդմոն Մարուքյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, ՀԱԿ պատգամավորները`բացառությամբ Լյուդմիլա Սարգսյանի, ՕԵԿ-ական պատգամավորները, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Զարուհի Փոստանջյանը:

Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Տիգրան Ուրիխանյանը «կողմ» են քվեարկել:

Չեն քվեարկել ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանը, ՀՀԿ-ից Կարեն Կարապետյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը: Բացակա էին ՀՀԿ-ից Աշոտ Աղաբաբյանը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, Վարդան Օսկանյանը, Հայկ Խաչատրյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Կարապետյանը «ձեռնպահ» են քվեարկել:

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031