Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետ. «Սփյուռքի սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք միշտ բարձր ենք գնահատել ձեր կողմից Արցախում ամեն մի ներդրված լուման»

Մայիս 30,2016 15:59

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Տորոնտոյի տեղական մարմնի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջույնի խոսքում Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ տարիներ ի վեր Արցախում վերականգնման և զարգացման ծրագրերին ակտիվ մասնակցելու համար, և հույս հայտնել, որ հիմնադրամն այսուհետ նոր ակտիվությամբ կշարունակի իր գործունեությունը: «Սփյուռքի սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք միշտ բարձր ենք գնահատել ձեր կողմից Արցախում ամեն մի ներդրված լուման:

1-1

Այսօր ձեր սրտացավ վերաբերմունքի շնորհիվ՝ մենք ձեզ հետ միասին հերթական տոնն ենք նշում, քանի որ Արցախում ընդունված է կրթօջախի բացումը տոն համարել: Ասեմ ավելին՝ այսօրինակ ծրագրերով մենք հարգում ենք նաև մեր զոհված հերոս տղաների պայծառ հիշատակը, քանի որ նրանք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի պահպանման և շենացման»,- ասել է վարչապետը՝ ծրագրի իրականացման գործում հետևողական աշխատանք ցուցաբերելու համար հատուկ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ԱՀ գործադիր իշխանության ղեկավարը շրջել է մանկապարտեզի շենքում, ծանոթացել առկա պայմաններին: Իվանյան համայնքի մանկապարտեզի հանդիսավոր բացմանը մասնակցում էին նաև այս օրերին Արցախում գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031