Մայիսի 31-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Հայկական առաջին PR մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել է Հայկական Փի Ար Ասոցիացիա գիտատեղեկատվական հ/կ-ն: Կազմակերպության նախագահն է ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը:

Մասնավորապես՝ 2015 թ. լավագույն մամուլի քարտուղար ճանաչվեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա ասաց, որ մրցանակն իր համար անակնկալ էր, ու մի 5 տարի առաջ քիչ պատկերացում ուներ այն գործի մասին, որ անում էր: Հիմա էլ պատրաստ է լսել ինչպես խորհուրդներ, այնպես էլ քննադատություններ: «Ես ընդամենը շարունակում եմ ծառայել ՀՀ զինված ուժերում»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
2015 թ. հրապարակային գործիչ ճանաչվեց Արմեն Աշոտյանը, իսկ տարվա քաղաքական գործիչ՝ Էդմոն Մարուքյանը:
Կարդացեք նաև

Սամվել Մարտիրոսյանը Արծրուն Հովհաննիսյանի ձեռքից ընդունելով մրցանակն՝ ասաց. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
Իսկ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը ճանաչվեց «Տարվա ԶԼՄ» ` 2015-ին իրականացրած հատուկ նախագծերի համար: Մրցանակը հանձնեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































