Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառի վրա 10 ծիտիկ կա, եթե մեկին սպանես, քանի՞ ծիտ կմնա». Վահրամ Բաղդասարյանը փոքրուց երազել է մաթեմատիկոս լինել

Հունիս 01,2016 16:10

«Փոքր ժամանակ բոլորս երազում էինք, որ հեծանիվ ունենայինք: Մենք մեր ձեռքերով սարքում էինք ինչ-որ самокат-ներ, որ քշեինք: Հիշում եմ, երբ որ մեր թաղամաս մտավ առաջին հեծանիվը: Այդ առաջին հեծանիվի համար մենք ժամերով հերթագրվում էինք, որ 5 րոպե կարողանայինք վարել»,- այսօր՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը Ազգային ժողովի այգում իր մանկության հուշերից պատմեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա ասաց, որ այժմ, երբ տեսնում է, որ ցանկացած տեղ կարելի է հեծանիվ գտնել, ինքն իրեն հարց է տալիս՝ ո՞րն է ավելի հետաքրքիր, սա՞, թե՞ նա. «Ինչը հեշտությամբ է ձեռք բերվում, դա սովորական է դառնում, ինչը դժվարությամբ է ձեռք բերվում, դա մնում է հուշերի մեջ: Հիմա որեւէ երեխա տարիներ հետո չի հիշելու, որ ինքը հեծանիվ է ունեցել, բայց ես իմ առաջին հեծանիվ ունենալը հիշում եմ, որովհետեւ դա եզակի երեւույթ է եղել»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ էիք երազում դառնալ՝ նա պատասխանեց. «Անկեղծ ասած, ես որոշել էի, որ պետք է մաթեմատիկայով զբաղվեմ, որովհետեւ երբ մեծերն ինձ վերցնում էին իրենց գրկի վրա եւ հարցեր էին տալիս՝ ծառի վրա 10 ծիտիկ կա, եթե մեկին սպանես, քանի՞ ծիտ կմնա՝ ասում էին՝ սա մաթեմատիկ է: Ու իմ մեջ տպավորվել էր, այդպես էլ եղավ: Ես մաթեմատիկոս եմ, հետագայում նաեւ՝ տնտեսագետ»:

Մեր հարցին՝ պաշտոններից ինչ-որ բան երազե՞լ եք՝ նա վստահեցրեց, որ երազել է ավելի շատ գիտության ոլորտում լինել. «Մայրս ասում էր՝ գիտությունից չկտրվես: Երբ ես դոկտորականը պաշտպանեցի՝ մորս ամենամեծ երազանքն էր դա: Ոչ մի անգամ այդքան չի ուրախացել, որ պատգամավոր եմ դարձել, ինչ-որ պաշտոնների եմ եղել: Ես հիշում եմ նրա ոգեւորությունը, երբ որ ես պաշտպանեցի դոկտորականը: Հատուկ խնջույք կազմակերպեց եւ ամբողջ հարեւաններին հրավիրեց»:

Ազգային ժողովում այսօր մանուկների համար բաց դռների օր էր, այգում իսկական տոն էր՝ համերգներ, երգ, պար, բատուտներ, մուլտհերոսներ, անվճար պաղպաղակ եւ այլն:

6 7 5 3 2 1 IMG_6269 IMG_6270 IMG_6266 IMG_6259

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930