Կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ իմ սեր» ֆիլմը, որ պատմում է փոքր մարդու մեծ ողբերգության մասին, Золотой Витязь միջազգային կինոֆորումի գլխավոր մրցանակին է արժանացել:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը, այս տարի Ղրիմում անցկացված փառատոնին ներկայացված են եղել, իր բնորոշմամբ՝ բավականին ուժեղ ֆիլմեր: «Համենայնդեպս, ես փառատոնի կեսին հասա, ինչքան որ հասցրի մրցութային ֆիլմեր նայել, բոլորն էլ շատ ուժեղ էին, դրա համար էլ մրցանակս, այն էլ՝ ոսկի, շատ անսպասելի էր: Փառատոնը 25-րդ անգամ էր անցկացվում, շատ հին է»,- հայտնեց Արամ Շահբազյանը:

Ռեժիսորը նշեց, որ կինոփառատոնի կազմակերպիչներն իրեն ասել են, որ վերջին անգամ հայկական ֆիլմ իրենց փառատոնին շատ տարիներ առաջ է մասնակցել, ու այլեւս հայտեր չեն եղել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայքից


















































