Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարի հետևանքով Թուրքիայում 14 մարդ է զոհվել, որից 8-ը՝ դպրոցական. «Հաբերլեր»

Հունիս 06,2016 13:01

Թուրքիայի Օսմանյե շրջանի դպրոցներից մեկը էքսկուրսիա էր կազմակերպել, որից հետ գալու ժամանակ դպրոցականներին, նրանց ծնողներին և դպրոցի աշխատակիցներն տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի մանրամասների մասին տեղեկություններ է հրապարակել Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը։ Նրա տվյալների համաձայն՝ ավտովթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել է 26-ը։  Զոհերից 8-ը դպրոցականներ են եղել։

Նախարարը այցելել է ավտովթարից տուժածներին, ինչպես նաև նշել է, որ դեպքի վայր է ժամանել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրահանգով։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930