Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկրեպի գինը՝ մոտավորապես 12 հազար դրամ». Նաիրա Զոհրաբյանը՝ վիզաների կենտրոնում մարդկանց նվաստացնելու մասին

Հունիս 07,2016 18:42

Այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ հայտարարություների ժամին բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը ներկայացրեց վիզաների կենտրոնի մասին. «Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր այս շրջանում ուզում են հանգստանալ արտերկրում, անցնում են մի գողգոթա, մի նվաստացուցիչ պրոցես՝ վիզայի թույլտվություն ստանալու համար: Միգուցե փորձը այլ երկրներից է վերցված, բայց պիտի հասկանանք, որ մոդելը չի աշխատում: Մեր հայրենակիցներին ինչ-որ ժամ են նշանակում, եւ բոլորին գետտոյի նման մտցնում են մի սենյակ: Բնականաբար, պետք է գան ընտանիքի անդամներով, ովքեր պետք է մեկնեն՝ ծծկեր երեխայից մինչեւ մեծ տարիքի երեխա: Դու պիտի նվաստացման ողջ գողգոթան անցնես, մինչեւ կգա քո հերթը եւ մի աշխատակից ժամերով կսկսի նայել քո փաստաթղթերը: Դա տեւում է մի քանի ժամ: Ընտանիքները, ինձ երբ պատմեցին, թե դա ինչ պրոցես է, ես զարմացա: Մենք ունենք դիվանագիտական անձնագիր, բայց պարտավոր ենք խոսել այս մասին»:

Նա հարց ուղղեց՝ «Նախ, ո՞վ է իրավունք տվել էդ կենտրոնին, որ ընդամենը մարդկանց գործերը սկրեպով ամրացնելու եւ հետո դեսպանատուն ուղարկելու համար լրացուցիչ գումար գանձեն: Սկրեպի գինը՝ մոտավորապես 12 հազար դրամ, արդյունքում ստացվում է, որ 30 հաազար դրամ պիտի նախ էդ նվաստացման ողջ գողգոթան անցնես, միեւնույն է, դա չի ազատում դեսպանատուն գնալուց: Մի հատ էլ էդ պրոցեսը էնտեղ են անցնում: Մի քանի օր հետո նորից գալիս են վիզայի այդ կենտրոն՝ պատասխանը ստանալու համար:

Նաիրա Զոհրաբյանը դիմեց արտգործնախարությանը՝ այս նվաստացուցիչ գործընթացը կարգավորելու համար. «Մենք իրենց քաղաքացիների հետ էդպես չենք վարվում եւ որեւէ մեկն իրավունք չունի մեր քաղաքացիներին էդպես նվաստացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930