Լրահոս
Օրվա լրահոսը

Էրիկ Բարսեղյանը հիշեց Մազմանյանին. «Արտ Ֆեստը» ժողովրդական արտիստների փառատոն չէ»

Հունիս 09,2016 18:12

2013թ.-ից սկսած՝ ՀՀ մշակույթի  «Արտ Ֆեստ» ամենամյա երիտասարդական բաց փառատոնը գործում է, որը կազմակերպում են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) եւ Երիտասարդ ստեղծագործողների միությունը: Այս տարի հունիսի 2-ին մեկնարկած փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին։

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Արտ Ֆեստի» նախագահ, ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնի տնօրեն, ԵԹԿՊ-ի դասախոս Էրիկ Բարսեղյանը, փառատոնի հիմնական խնդիրը տաղանդավոր երիտասարդներին բացահայտելն է: Նա փաստեց, որ փառատոնի առաջին տարում մասնակցել է ավելի քան 130 երիտասարդ, 2014 թ.-ին մասնակիցների թիվը հատել է 200-ը, իսկ 2015-ին՝ 350-ը:

Հիշելով, որ փառատոնը Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի նախկին ռեկտոր լուսահոգի Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ է ժամանակին ստեղծվել, Էրիկ Բարսեղյանը վկայակոչեց Մազմանյանի այն արտահայտությունը, թե «Արտ ֆեստը» ժողովրդական արտիստների փառատոն չէ, այն զուտ երիտասարդական է:

Մանրամասները՝ հունիսի 10-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930