Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սարգսյանն ահազանգում է դատավոր Ավագյանի կողմնակալության մասին

Հունիս 09,2016 21:03

Վարչական դատարանում քննվող ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր էլ հետաձգվեց: Դատարանը հաջորդ նիստի մասին խոստացավ կողմերին հայտնել լրացուցիչ:

Մաքսիմ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Իսկ դատական նիստը արդեն որերորդ անգամ  հետաձգվում է, որովհետեւ Սահմանադրական դատարանում 182 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին դիմումն է քննվում, այդ է պատճառը, որ այս հոդվածով քննվող բոլոր նիստերը հետաձգվում են:

Մաքսիմ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել անցած տարի սեպտեմբերի տասնմեկին Բաղրամյան պողոտան երկրորդ անգամ փակելու ժամանակ: Ակտիվիստը մտաբերեց՝ երբ Սիրահարների այգում հավաքվեցին ու դուրս եկան Բաղրամյան պողոտան փակելու, այդտեղից էլ նրան բերման ենթարկեցին ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ. «Ինչպես միշտ ներկայացրել են ոստիկանի օրինական պահանջը չկատարելը, բայց ինչպես մնացած դեպքերում այս անգամ էլ որեւէ պահանջ չի եղել, որ օրինական լինի:  Լավագույն դեպքում՝ բացեք փողոցը հարգելի քաղաքացիներ ու վերջ»:

Մաքսիմ Սարգսյանը դժգոհեց դատավոր Արթուր Ավագյանի կողմնակալությունից՝ ասելով, որ իր դեմ հարուցված վարչական բոլոր գործերը հենց նա  է քննել ու բոլոր դեպքերում էլ հակընդդեմ հայցերը վարույթ չի ընդունել:

Մինչդեռ նմանատիպ դեպքերով այլ դատավորներ վարույթ ընդունում են  ակտիվիստների ներկայացրած հակընդդեմ հայցերը:

Իսկ Մաքսիմ Սարգսյանը ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ հակընդդեմ հայց էր ներկայացրել՝ իրեն  ազատությունից զրկելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930