Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բուդաղյանը րոպեներ առաջ ազատ արձակվեց. «Ա1+» (տեսանյութ)

Հունիս 10,2016 17:30

Արա Բուդաղյանը հենց նոր ազատ արձակվեց Երևան- Կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Դատախազությունն այսօր առավոտյան էր հայտարարել, որ հանցակազմի բացակայության հիմքով վերացնում է նրա կալանքը, բայց մոտ 8 ժամ Արա Բուդաղյանը շարունակում էր մնալ կալանքի տակ՝ սպասելով դատախազության որոշմանը։

Արա Բուդաղյանը շենքից դուրս գալով՝ արագ փորձում էր հեռանալ՝ առանց հարցերին պատասխանելու։ Սակայն «Ա1+»-ի հարցին, թե սպասո՞ւմ էր նման որոշման, ասաց, որ սպասում էր։ Հարցին, թե ինքը որևէ կապ ունե՞ր մարզպետի մեքենայի վրա կրակոցների գործով, նշեց, որ եթե կապ ունենար, այսօր չէր քայլի ազատության մեջ։

Մյուս բոլոր հարցերով նա խորհուրդ տվեց դիմել փաստաբանին։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930