Ազգային ժողովում քննարկվելու է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը երկուշաբթի բողոքի ակցիա էր կազմակերպել՝ «ամեն գնով թույլ չտալու համար համաձայնագրի վավերացումը»:
Ազգային ժողովի դիմաց հավաքվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ: «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամ Մուշեղ Դանիելյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց. «ԵՏՄ մտնելը, ռազմավարական օբյեկտները օտարներին հանձնելը, Արցախում դիրքեր թողնելը, հիմա էլ հակաօդային պաշտպանության հանձնումը դավաճանություններ են, որոնք ի վերջո բերելու են մեծ ողբերգության: Այդ ողբերգության պատասխանատվությունը ամբողջովին ընկնելու է այսօր քվեարկության ժամանակ կողմ քվեարկած պատգամավորների, կառավարության եւ նախագահի վրա: Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց արածը դավաճանություն է, սակայն իրենց ուղեղներն այնքան է ճարպակալել, որ իրենց համար ոչ մի բան նշանակություն չունի բացի իրենց պաշտոնից եւ փողերից»:

Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































