Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Տերտերյան. «Բարեկամավանի գյուղապետը մեր ակտիվ, շահագրգիռ, երիտասարդ գյուղապետերից մեկն է»

Հունիս 15,2016 14:38

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ի Ազգային ժողովում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին խնդրեց անդրադառնալ երեքշաբթի կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած քննարկումներին:

Մասնավորապես՝ պատգամավորը մամուլից մեջբերեց, որ քննարկումների ընթացքում Բարեկամավան համայնքի ղեկավարի ելույթին արձագանքելով՝ Տավուշի մարզպետն ասել է՝ «դուռակ լակոտ ա». «Հիմա Դուք պատրաստվո՞ւմ եք համապատասխան քննություն կատարել եւ ճշտվելու դեպքում միջնորդել, որ կառավարությունը, վարչապետը մարզպետին նկատողություն հայտարարի Բարեկամավան գյուղի բնակիչների կողմից ընտրված գյուղապետի հասցեին նման արտահայտություն անելու համար»:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ նիստի ընթացքում նման արտահայտություն չի լսել. «Ցավում եմ, որ նման բան է տեղի ունեցել, որովհետեւ Բարեկամավանի գյուղապետը մեր ակտիվ, շահագրգիռ, երիտասարդ գյուղապետերից մեկն է: Ես տեղյակ չեմ դրանից, եթե մամուլում գրել են, ապա պետք է նայել: Վստահ եմ, որ ե՛ւ վարչապետը, ե՛ւ մյուս մեր պատկան մարմինները դրա մասին գիտեն, ըստ երեւույթին, ինչ-որ բացատրություններ կլինեն: Համենայնդեպս, Բարեկամավանի գյուղապետի հետ հրապարակային մեր քննարկման ժամանակ որեւէ այդպիսի բան ես չեմ տեսել, ես միջնորդելու խնդիր չունեմ: Շատ ցավում եմ՝ Բարեկամավանի գյուղապետը մեր գյուղապետերից մեկն է եւ ոչ ամենավատը, եթե նույնիսկ վատը, ապա դա լրիվ այլ գնահատական է, քան այն, ինչ Դուք ասում եք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930