Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի պողոտայում ավարտվել են լուսադիոդային լուսատուների տեղադրման աշխատանքները

Հունիս 16,2016 14:18

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում ավարտվել են լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները: Մինչ այս, նույն ծրագրով նման լուսատուներ էին տեղադրվել նաև մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոցի ճանապարհահատվածում, «Հաղթանակ» կամրջի մայթեզրերին:

Այս լուսատուները ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող լուսավորություն, ինչն էլ բխում է «Երևան քաղաքում փողոցային էներգաարդյունավետ լուսադիոդային լուսավորության համակարգ» նախագծի պահանջներից: Հիշեցնենք, որ Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալը:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930