Լրահոս
Օրվա լրահոսը

Թովմաս Պողոսյան. «Իսկ որ երեք տարեկանի ձեռքին ավտոմատը դրած ճոճում են ֆեյսբուքով մեկ, փոքր չե՞ն»

Հունիս 17,2016 13:05

Aravot.am-ը Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որոշեց դպրոցի մանկահասակ սաներին մասնակից դարձնել մեծանուն երգչուհի Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստյան արարողությանը եւ կանգնեցնել դիակի մոտ:

«Օֆելյա Համբարձումյանը Ջիվանու դպրոցի հետ շա՜տ կապված է եղել, շատ սիրում էր մեր դպրոցը եւ ինքնաբուխ ցանկություն առաջացավ, որ իր դպրոցի սաները գան եւ հարգանքի տուրք մատուցեն սիրելի երգչուհուն, որեւէ պարտադրանք չի եղել»,-ասաց Թովմաս Պողոսյանը:

ofelya-472x265Մեր տարակուսանքին՝ բայց չէ՞ որ երեխաները փոքր են, լուսանկարից էլ երեւում է, թե ինչ վախեցած են, Թովմաս Պողոսյանը հակադարձեց. «Ինչքա՞ն փոքր, իսկ որ երեք տարեկանի ձեռքին ավտոմատը դրած ճոճում են ամբողջ ֆեյսբուքով մեկ, փոքր չե՞ն»:

Նա ասաց, որ կատարվածի մեջ վատ բան չի տեսնում, երեխաներն եկել են իրենց ցանկությամբ՝ ծնողների հետ եւ նախաձեռնությամբ: Նրանք սրճարանում են սպասել, իսկ ովքեր ցանկացել են մասնակցել՝ մասնակցել են:

Երբ Թովմաս Պողոսյանին փոխանցեցինք, որ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն աննորմալություն է որակել այդ նախաձեռնությունը, ՀՀ ժողովրդական արտիստն ասաց. «Դե հիմա ի՞նչ անեմ, փոխնախարար է՝ կասի»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930