Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում ենք խստորեն հետևել Երևան քաղաքի կանաչապատմանը և սանիտարական դրությանը». Ալեքսանդր Թամանյան

Հունիս 17,2016 21:25

Հարգելի Երևանցիներ

Հարգելի Բնապահպաններ

Հարգելի Բնապահպանության նախարար

Հարգելի Զբոսաշրջիկության նախարար

Հարգելի Երևանի Կենտրոն Վարչական շրջանի ղեկավար

Հարգելի դեպուտատներ

Հարգելի Երևանի Քաղաքապետ

Արդեն 3 տարի է Երևան քաղաքի Աբովյան փողոցի (N21, N23, N36, Յունիբանկի, Ավետիք Իսահակյանի արձանի առջև), Մաշտոցի պողոտայի, Տերյան փողոցի, Հանրապետական փողոցի, Սայաթ-Նովայի պողոտայի, Թումանյան փողոցի, Նալբանդյան փողոցի, Մոսկովյան փողոցի, Ալեք Մանուկյանի, Երվանդ Քոչարի, Տիգրան Մեծի, Բյուզանդի, Կորյունի, Աբովյանի, Մոսկովյանի անկյան ծառերը, Պուշկինի, Կոմիտասի փողոցի ծառերը, Մաշտոցի պողոտայի, Ալեք Մանուկյան փողոցի 10շ-ի, Սայաթ-Նովայի և Խանջանի անկյունի այգին, Էռնկյանի եկեղեցու կողքի շրջակայքի այգին, Խանջան և Վարդանանցի առջևի այգիները, ծառերը և գազոնները չեն ջրվում, չեն ջրվում նաև օղակաձև այգու ծառերը, Ծիծեռնակաբերդի ծառերը, Հաղթանակի զբոսայգու (Մոնումենտ) ծառերը, Պետական Համալսարանի առջևի այգի, Գյուղատնտեսական ինստիտուտի կողքի այգի: Եթե Խանջյան փողոցով ավտոմեքենայով անցնեք դեպի շախմատի տուն, նայենք աջ կողմը, կտեսնեք բազմաթիվ ծառեր, որոնք չջրելու պատճառով չորանում են, այդ նույն դրությունն է Աբովյան փողոցում:

Հանրապետության հրապարակի շատրվանների կողքի գազոնները կարգի բերել, կոնկրետ` ծաղիկներ աճեցնել և ջրել:

Սայաթ-Նովա պողոտայում գազոնների տեղը ինչ-որ թմբեր են սարքում, որոնք բոլորովին գեղեցիկ չեն, գազոնների դեպքում գոնե մայթերի անձրևաջուրը հոսում է դեպի գազոններ, իսկ թմբերի դեպքում անձրևաջուրը հոսում է դեպի կոյուղի:

Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետևակի այգու լացող ուռենիները ծարավից լաց են լինում և աստիճանաբար չորանում են, շտապ ոռոգել է պետք:

Վատ է նաև սանիտարական դրությունը, որին նպաստում է աղբարկղների սակավությունը կամ բացակայությունը:

Հարգելի հայրենակիցներ պետք է պայքարել ինչպես արտագաղթի դեմ, այնպես էլ ծառերի չորացման դեմ, քանի որ երկու երևույթներն էլ նպաստում են Մեր Հայրենիքի անապատացմանը:

Մենք Ձեզ կոչ չենք անում ծայրահեղ միջոցների դիմել, բայց գոնե Ձեր ձայնը բարձրացրեք և դիմեք անհրաժեշտ ծառայություններին նման բացասական երևույթները վերացնելու համար:

Առաջարկում ենք խստորեն հետևել Երևան քաղաքի կանաչապատմանը և սանիտարական դրությանն, այլապես հաջորդ նամակը կուղարկենք ՀՀ-ի նախագահին:

Անձամբ Ձեզանից ոչ ոքու դեմ ոչինչ չունենք, պարզապես ցանկանում ենք քաղաքը մաքուր և գեղեցիկ լինի հանուն մեր ժողովրդի և մեր Հայրենիքի հեղինակության:

Հարգանքներով Ալեքսանդր Թամանյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930