Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև 2016թ. ավարտը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Բաքվում. Грузия Online

Հունիս 21,2016 14:22 Share

Վրացական Грузия Online պարբերականը, հղում անելով Инерфакс-ին հարցազրույց տված ադրբեջանցի դիվանագետի խոսքերին, գրում է, որ մինչև 2016թ. ավարտը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Բաքվում։

Ադրբեջանցի դիվանագետի խոսքերով՝ Բաքուն և Անկարան նախատեսում են եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել նաև տարածաշրջանի այլ պետությունների՝ մասնավորապես Իրանի և Թուրքմենստանի հետ։ Զրուցակիցն ասել է նաև, որ հանդիպման օրակարգի վերաբերյալ հարցերը կորոշվեն երեք պետությունների ղեկավարների ներկայացուցիչների քննարկումների արդյունքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել