Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բորիս Ջոնսոն. Հանրաքվեի օրը կարող է Բրիտանիայի անկախության օրը դառնալ. The Telegraph

Հունիս 22,2016 11:52

Լոնդոնի նախկին քաղաքապետ, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ակտիվ կողմնակից Բորիս Ջոնսոնը քարոզչական վերջին ելույթներն է ունեցել 2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում և Ջիբրալթարում տեղի ունենալիք հանրաքվեից առաջ, որի ընթացքում քվեարկողները պետք է որոշեն՝ ցանկանո՞ւմ է արդյոք Մեծ Բրիտանիան դուրս գալ Եվրամիությունիc, թե՞ ոչ։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը։

Իր ելույթի ընթացքում Լոնդոնի նախկին քաղաքապետ Ջոնսոնն ասել է, որ հանրաքվեի անցկացման օրը կարող է Բրիտանիայի անկախության օրը դառնալ։

Հատկապես սուր բանավեճ է ընթացել Ջոնսոնի և Լոնդոնի ներկայիս քաղաքապետ Սադիկ Խանի միջև, վերջինս մեղադրել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներին, թե նրանք վախեցնում են բրիտանացիներին՝ սպառնալիքով, որ առաջիկայում Թուրքիան անդամակցելու է Եվրամիությանը, որին կտրականապես դեմ է բրիտանացիների ճնշող մեծամասնությունը։ Խանն ասել է, որ Եվրամիությունում որևէ մեկը Թուրքիայի հետ կապված նախագծեր չունի։

Տեղեկացնենք, որ վաղը կայանալիք հանրաքվեն երրորդն է Մեծ Բրիտանիայի պատմության ընթացքում, որի միջոցով պետք է պարզվի՝ ցանկանո՞ւմ են արդյոք բրիտանացիները մնալ Եվրամիության կազմում։ Նմանատիպ առաջին հանրաքվեն տեղի է ունեցել 1975թ., երբ բրիտանացիները կողմ արտահայտվեցին անդամակցությանը։ Արդեն 2011թ. բրիտանացիները մերժեցին ազգային ընտրական համակարգում առաջարկվող փոփոխությունների փաթեթը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930