Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջին քրիստոնյա երկիր այցելության վերջին օրը սկսվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սբ. Տրդատի բաց խորանի առջեւ Առաջնորդական սուրբ պատարագով, որը մատուցեց Գարեգին Բ-ը կաթողիկոսը:

Pope Francis and Catholicos of All Armenians Karekin II lead a Divine Liturgy at the Armenian Apostolic Cathedral Etchmiadzin, Armenia 26 June 2016
Երկու հովվապետները թափորով շարժվեցին դեպի խորանը՝ օրհնելով հավաքածներին: Արարողությանը ներկա էին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ այլ գործիչներ:
Կարդացեք նաև

Pope Francis and Catholicos of All Armenians Karekin II lead a Divine Liturgy at the Armenian Apostolic Cathedral Etchmiadzin, Armenia 26 June 2016
Հռոմի պապը խորանում նստած արարողական գրքույկով հետեւում է պատարագի ընթացքին: Նկատենք՝ առաջին անգամ է, երբ որեւէ քրիստոնեական եկեղեցու պետ գտնվում է խորանում: Կաթողիկոս Գարեգին Բ-ն հաղորդություն մատուցեց ներկաներից ոմանց: Արարողությանը դադար տրվեց, որպեսզի պատարագը երկար չտեւի, պատարագից հետո առանձին հոգեւորականներ հաղորդությունը կբաշխեն ցանկացողներին:

Pope Francis and Catholicos of All Armenians Karekin II lead a Divine Liturgy at the Armenian Apostolic Cathedral Etchmiadzin, Armenia 26 June 2016
Կաթողիկոսը Հռոմի պապին հրավիրեց, որ պատարագի արձակման արարողությունը կատարի: Արարողության ավարտից հետո եկեղեցականների թափորը շարժվեց դեպի Մայր տաճար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ