Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. աշխատանք գտնելու հնարավորություներն ավելի են մեծանում

Հունիս 28,2016 17:35

Նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 28-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:

Առաջին կանգառը Ապարան քաղաքն էր, որտեղ նախարարը մարզպետի և Ապարանի քաղաքապետի ուղեկցությամբ եղել է Զբաղվածության գործակալության կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառում, որին մասնակցում էին մարզի մի քանի համայնքների 29 գործատու՝ առաջարկելով 92 թափուր աշխատատեղ:

Նախարար Արտեմ Ասատրյանը շփվել է գործատուների և աշխատանք փնտրողների հետ, ծանոթացել առաջարկվող աշխատանքներին, ներկայացվող պահանջներին:

«Աշխատանքի տոնավաճառը մեր զբաղվածության պետական հաջողված ծրագրերից է, որը հնարավորություն է ընձեռում անմիջական շփումների միջոցով աշխատանք փնտրողների և աշխատանք առաջարկողների միջև կապ ապահովել, ինչի արդյունքում աշխատանք գտնելու հնարավորություններն ավելի են մեծանում»,-նշել է նախարարը:

Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը ծանոթացել է Ապարան և Աշտարակ քաղաքներում համալիր սոցիալական կենտրոնների համար նախատեսված շենքային պայմաններին, ընդգծել մարզում կենտրոններ ստեղծելու կարևորությունը, որոնք քաղաքացիներին մատուցելու են համալիր սոցիալական ծառայություններ:

Նախարարի խոսքով՝ ծրագրի արդյունքում հանրապետությունում կձևավորվեն շուրջ 55 համալիր սոցիալական կենտրոն:

Նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցի վերջին կանգառը Փարպի համայնքն էր, որտեղ նախարարը ծանոթացել է ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերից մեկի՝ «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի արդյունքներին:

Ծրագրի արդյունքում Փարպի համայնքում իրականացվել է մարզադաշտի բարեկարգում, հանդերձարանների կառուցում և համապատասխան վերանորոգումներ:

«Վստահ եմ, որ համայնքի բնակչությունը բավականին ոգևորված է ծրագրով, քանի որ պետական ծրագրի շրջանակներում իրականացվել է համայնքային ծրագիր, որը անհրաժեշտ է համայնքի բնակչությանը: Միաժամանակ, ծրագիրը ժամանակավոր զբաղված է դարձրել համրանքի սոցիալապես անապահով բնակիչներին, ովքեր աշխատանքի դիմաց օրական վարձատրվել են 5 հազար դրամ»,-նշել է նախարարը և հավելել, որ «Վարձատրվող հասարակական  աշխատանք» ծրագիրը համայնքային ենթակառուցվածքների վերանորոգման, վերակառուցման խնդիրների լուծման տեսանկյունից ժամանակավոր զբաղվածության լավագույն ծրագրերից մեկն է:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

 հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930