Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղարության հետ քննարկվել են Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանն առնչվող հարցեր

Հունիս 29,2016 17:23

Հունիսի 29-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ազատությունից զրկման վայրերում խոշտանգման եւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի կանխարգելման, մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց պահման պայմանները բարելավելու, այդ նպատակով պետության կողմից տարվող քաղաքականության բարեփոխմանը նպաստելու, ինչպես նաեւ այդ հարցերում Մարդու իրավունքների պաշտպանի դերի հետ կապված հարցեր:

Ա.Թաթոյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցելու ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի հետ՝ այդ կազմակերպությունների կողմից մշակված չափանիշներին համապատասխան զեկույցներ կազմելու, այդ զեկույցներում տեղ գտած առաջարկությունների իրագործմանը նպաստելու ուղղությամբ: Ընդգծվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման եւ անկախության երաշխիքների հետագա ամրապնդման անհրաժեշտությունն օրենսդրական մակարդակում եւ գործնականում:

Կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը Խոշտանգումների դեմ կոմիտեի նիստերին, ինչպես նաեւ զեկույցների կազմման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ ընդհանրապես ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված գործունեության ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությունը:

 

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930