Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան են տեղափոխվել Վերին Լարսում մնացած 48 քաղաքացիներ (Տեսանյութ)

Հունիս 30,2016 08:23

Ժամը 02.20-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը Հայաստան տեղափոխեց Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 48 քաղաքացիների:

Ուղևորներին դիմավորեցին ՀՀ ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունները՝ տեղում ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ սպասվում է ևս երկու չվերթ, որով Հայաստան կտեղափոխվեն ևս ՀՀ 108 քաղաքացի:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:

Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Զվարթնոց միջազգային օդանավակայանում իրականացնում է հերթապահություն, և չվերթների ժամանման մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ-ում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար նախատեսված ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը Մոսկվայից Վլադիկավկազ է ուղևորվել Հայաստանի ժամանակով 19:22-ին, սակայն եղանակային շարունակական անբարենպաստ պայմանների պատճառով, մի քանի պտույտ գործելով Վլադիկավկազի օդանավակայանի վրա, վայրէջք է կատարել Մինվոդի քաղաքի օդանավակայանում և սպասում է թռիչքի համար եղանակային բարենպաստ պայմանների: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ն մշտական կապի մեջ է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի հետ:

Նշենք նաև, որ ճշտվել են Երևան ժամանող բոլոր ուղևորների անունները:

cucak

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930