Ռուսական Lenta.ru պարբերականը փորձել է ներկայացնել այնպիսի բնավորություն ունեցող մարդկանց, որոնց հետ անհնար է անցկացնել ամառային հանգիստը։
Ըստ աղբյուրի՝ այդպիսի մարդկանց շարքում են շատախոսները՝ հիմնականում կանայք։ Նրանք կարող են ամբողջ հանգստի ընթացքում պատմել ամենաանհավանական պատմություններ։ Նմանատիպ մարդկանց հետ հանգստանալիս փրկություն է, երբ նրանք ավարտելով իրենց հերթական պատմությունը, նորը սկսելու փոխարեն, որոշում են գնալ լողալու։
Մարդկային երկրորդ տեսակը, որի հետ տհաճ է անցկացնել ամառային հանգիստը, երաժշտամոլներն են։ Նրանք երաժշտություն են լսում ամենուր և փորձում են նորանոր զանգվածներ ներգրավել երաժշտության աշխարհ, չի փրկում նաև հանգամանքը, եթե նրանք երաժշտությունը լսում են ականջակալներով, որովհետև, միևնույն է, այն լսելի է։

Կարդացեք նաև
Շարժունակները։ Այս մարդիկ չափազանց շատ են շարժվում, առանց դժվարության կարողանում են այնպես անել, որ լողափի ավազը հայտնվի հարևանությամբ հանգստացողների քթի մեջ, աչքերում և նույնիսկ բերանում։
Կպչուն տղամարդիկ։ Այս տեսակի մարդիկ անընդհատ ցանկանում են գրկախառնվել, արևայրուքի դեմ մածուկ քսել կողքինին, համբուրվել, բացարձակ ուշադրություն չի դարձնում հարևանությամբ հանգստացող մարդկանց ներկայությանը։

Ընտանիքով հանգստի եկածները։ Եթե նույնիսկ ընտանիքը բաղկացած է մեկ ծնողից և մեկ երեխայից, թվում է, թե լողափ է ժամանել նորակոչիկների մի ամբողջ վաշտ. հագի´ր վարտիքդ, հանի´ր վարտիքդ, դո´ւրս արի ջրից, սուզվի´ր, արի´ այստեղ, գնա փորի´ր, մի բան կե´ր, քի´չ կեր…


















































