Հայաստանցի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ոչ միայն Թբիլիսիում անցկացված երիտասարդների աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումն է նվաճել գերծանր քաշային կարգում, այլեւ ճանաչվել է մրցաշարի լավագույն ծանրորդ:
Երեկ Քիշնեւում ավարտված բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանին կազմակերպիչները ճանաչեցին առաջնության լավագույն բասկետբոլիստ՝ նրան ու մեր ընտրանու եւս մեկ առանցքային խաղացողի՝ Բրայան Դանսթոնին ընտրելով առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: