«Եթե մենք ունենք հաղթանակ 20 տարի առաջ և 20 տարի հետո կորցնում ենք այդ հաղթած հողը, որ հետ ենք վերցրել Ադրբեջանից, ապա կարևոր չէ 800 հա է, 50, թե 1500»,-դերասան Հայկ Մարությանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց ապրիլյան քառօրյա պատերազմում կորցրած 800 հա տարածքի մասին:

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կորցրած հողերը հենց հիմա պատրաստ են հետ վերցնել, պարզապես քննարկելով վերադասների, այսօրվա բանակայինների հետ՝ հասկացել են, որ վերցնելով հարց չի լուծվում. «Պատրաստ ենք առաջ գնալու, բայց այս պահին այդ հրամանը չկա: Ես չեմ համարում, որ 800 հա կորցրած է, ով մտածում է, որ կորցրած է, դա միայն իր կարծիքն է, ինձ համար կորցրած հող չկա: Մեր հողերն են, ցանկացած վայրկյանի, երբ հրաման եղավ, հետ կբերենք»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ


















































