Լրահոս
Օրվա լրահոսը

Երդվյալ ազատամարտիկներին հանձնվել են Պնախարարի շնորհակալագրերը

Հուլիս 11,2016 13:35

Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են «Երդվյալ Ազատամարտիկների» միության՝ Արտաշատի կառույցի ազատամարտիկների հետ։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել ազատամարտիկներին՝ ապրիլյան պատերազմի առաջին օրերից հայ զինվորի եւ հայ բանակի կողքին լինելու համար։

ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները եւ ազատամարտիկները քննարկել են ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Բարձրացվել են ազատամարտիկների սոցիալական աջակցության որոշ խնդիրներ, որոնք առաջիկայում ԲՀԿ խմբակցությունը կներկայացնի օրենսդրական առաջարկների փաթեթով։

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու «Երդվյալ Ազատամարտիկների» միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը մի քանի տասնյակ ազատամարտիկների հանձնել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ «Երդվյալ Ազատամարտիկների» միության կողմից տրված շնորհակալագրեր։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031