Հուլիսի 11-ին «Ռոյալ Թյուլիփ գրանդ հոթել» հյուրանոցում պրես-կոկտեյլ էր կազմակերպվել՝ լրագրողների համար, ինչը հնարավորություն է տալիս հանդիպել փառատոնին հյուրընկալված կինոգործիչների հետ:
Միջոցառման ժամանակ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գագա Չխեիձեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին հանձնեց իրենց փառատոնի «Պրոմեթեւս» մրցանակը, ասաց, որ կինոռեժիսորը մրցանակը ստացել էր անցյալ տարի, սակայն հանգամանքների բերումով այն այսօր է հանձնվում: «Հարությունը Պրոմեթեւսի մունետիկն է, մրցանակը ճիշտ իր համար է»,-ասավ Չխեիձեն:




Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































