Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը՝ Ալիեւին. «Մենք գնահատում ենք Ձեր վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ». «ՌԻԱ»

Հուլիս 12,2016 12:00

2016թ. հուլիսի 11-ին աշխատանքային այցով Ադրբեջանի մայրաքաղաք ժամանեց  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Լավրովի հետ հանդիպման ընթացքում Ալիևը հայտնել է, որ ինքն առաջընթաց է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում. «Մենք գնահատում ենք ռուսական կողմի ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։ Հուսով ենք՝ դինամիկան կպահպանվի։ Այժմ, իմ կարծիքով, մենք ականատեսն ենք ամենաընդգրկուն, ամենաակտիվ գործընթացի։ Ձեր այցը վկայում է, որ Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ Մենք նույնպես հետաքրքրված ենք, ցանկանում ենք հակամարտության արագ կարգավորում»։

Իր խոսքում Սերգեյ Լավրովն ասել է, որ մտադիր է որոշակիացնել հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը. «Մենք գնահատում ենք Ձեր վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ՝ հակամարտության կարգավորման գործում։ Գործընթացն իսկապես շարժվում է, և նախագահ Պուտինը գոհ է Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքներից։ Նրա հանձնարարությամբ ես այցելում եմ երկու երկրների մայրաքաղաքները։ Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կընձեռի ավելի որոշակի հստակեցնել հետագա քայլերը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031