Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. Ոստիկանությունը փրփուրներից է կախվում

Հուլիս 14,2016 20:02

«Նոր Հայաստանը» հուլիսի 14-ին հայտարարություն է տարածել, թե իր աջակիցների տներում խուզարկություններ են կատարվել: Aravot.am-ը Վարուժան Ավետիսյանին խնդրեց մանրամասնել կատարվածը:

«Խուզարկել են երեքի երիտասարդի տուն՝ մեկը Արարատի մարզում, մեկը՝ Շիրակի, երրորդը՝ Հրազդան քաղաքում: Վերջինս Պավել Մանուկյանի որդու բանակի ծառայության ընկերն է, որ նրա ծնունդին էր մասնակցել երեկ, ուրիշ շփում, քաղաքական առնչություն չունի այդ երիտասարդը, չի զբաղվում այդ գործերով, ակտիվ չէ:

Բայց, քանի որ մասնակցել է Պավելի տղայի ծնունդին, փաստորեն դա էլ է մեղք համարվում եւ իր տունն էլ են խուզարկել: հաննես Հարությունյանը, որոշ չափով ակտիվ են, նրանց տներն են խուզարկել: Նաեւ Հովհաննես Հարությունյանին ընկերոջ եւ ինչ-որ բարեկամների տներն են խուզարկել: Չորս հոգու կանչել են հարցաքննության, հիմա պետք է, որ հարցաքննությունները ընթացքում լինեն»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նա համարում է, որ այդպիսով ցանկանում են ահաբեկել երիտասարդությանը, որպեսզի շարժումից հեռու մնան. «Իրենք ամեն ինչ անում են, որ ինչ-որ երրորդական չորրորդական շրջանակներից ինչ-որ բաներ գտնեն եւ դա հարմարեցնեն իրենց սարքովի կեղծ մեղադրանքին: Հիմա ենթադրենք, որ ինչ-որ մեկի տանը ինչ-որ բան գտնեն, հիշում եք՝ Պավել Մանուկյանի եղբոր տնից փամփուշտներ գտան, կարող է լինեն մարդիկ, որ իրենց տներում ինչ-որ բան են պահում, դա ի՞նչ կապ ունի Ժիրայր Սեֆիլյանի հետ: Իմ մոտ ընկերը կարող է հանցագործ լինել, ինչի մասին ես կարող եմ չիմանալ, մարդիկ հիմա բարդ են, բոլորը դա գիտեն: Այսինքն՝ անհեթեթություն է այդ ճանապարհով գնալը, բայց իրենք ուրիշ ճար չունեն, դրա համար ձեռքերը փրփուրներին են գցում: Հրահանգ են ստացել, հրահանգը ամեն գնով փորձում են կատարել, նա չի ստացվել, փորձում են կցմցել ինչ-որ մի բան անել, էլի չի ստացվում եւ այսպես շարունակ, չգիտեմ: Լուրջ չէ արդեն այս ամենը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031