Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ-ն կփորձի հնարավորինս արագ կազմակերպել նախագահների հաջորդ հանդիպումը

Հուլիս 15,2016 19:30

«Ազատություն» ռ/կ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են հնարավորինս շուտ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հաջորդ հանդիպումը, ռուսաստանյան «Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Թեպետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը հստակեցված չէ, ԱՄՆ–ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ, կփորձեն հնարավորինս արագ կազմակերպել նախագահների հաջորդ հանդիպումը», – ասել է ամերիկացի համանախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031