Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Թուրք ժողովրդի զենքերով կրակում են թուրք ժողովրդի վրա. haber7.com

Հուլիս 16,2016 11:32

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, 2016թ. հուլիսի 16-ի լուսաբացին ժամանելով Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայան, որոշ պարզաբանումներ է ներկայացրել 2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է haber7.com-ը։

Ստամբուլի օդանավակայանում Էրդողանին հոծ բազմություն է դիմավորել։ Էրդողանը կատարվածը հրաշալի առիթ է համարել, որը կնպաստի Թուրքիայի զինված ուժերը մաքրելու համար։ Շարունակելով իր խոսքը՝ Էրդողանն ասել է. «Այստեղ գալուց առաջ ես Մարմարիսում էի (Թուրքիայի հարավ-արևմուտք,- խմբ.)։ Երբ ես արդեն Մարմարիսում չէի, այստեղ էլ են կրակ բացել. կարծում էին դեռևս այնտեղ եմ»։

Էրդողանը նշել է, որ արդեն իսկ ձերբակալվել են մի շարք զինվորականներ՝ գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ և այլն. «Այնպես է  ստացվում, որ այս ժողովրդի զենքերով կրակում են այս ժողովրդին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031