Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտ. Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Հուլիս 20,2016 08:00

«Ամերիկայի ձայն». Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել երեւանյան իրադարձությունները։ Իրադարձություններն են մեկնաբանում BBC-ն, The Guardian-ը, The New York Times-ը, Reuters-ը, Deutsche Welle-ն, Al-Jazeera-ն, France 24-ը և ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները։

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին, թե ինչ տեսակետ ունի ԱՄՆ-ը Հայաստանում շարունակվող անհանգստությունների վերաբերյալ, Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները երեքշաբթի օրն ասաց, որ իրենք նախ եւ առաջ ցավակցություն են հայտնում զոհված ոստիկանի ընտանիքի անդամներին ու աղոթում վիրավորների համար։

«Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, եւ խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն»:

Հարցի մյուս հատվածին, թե չի կարծում ԱՄՆ-ը, որ Հայաստանում իրականացվող այս գործողություններն աշխարհագրական առումով կարող են ոգեշնչված լինել հարեւան Թուրքիայի գործողություններով, խոսնակն ասաց, թե ինքը նման բան չի կարծում։ «Հույս ունենք՝ ոչ», ասաց նա, շարունակելով, «Ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարության տապալումը միշտ էլ վատ գաղափար է։ Քաղաքական փոփոխություններ պետք է իրականացվեն ժողովրդավարական եղանակով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031