Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդում գտնվողների սննդի հարցը լուծվել է

Հուլիս 21,2016 23:07

«Բարեւ Երեւան» խմբակցության  անդամ Դավիթ Սանասարյանը Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին քիչ առաջ ասաց, որ  ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռերի» ներկայացուցիչների սննդի վերջապես հարցը լուծվել է, բայց անուններ չնշեց: Նա ասաց, որ դա իրեն փոխանցել է վստահելի աղբյուրը:  Սանասարյանի տեղեկացմամբ, հուլիսի 22-ից պարբերաբար սնունդ կմատակարարվի նրանց:

Նա կարդաց նաեւ Պավել Մանուկյանի հարցազրույցը, որտեղ վերջինս վստահեցնում է, որ որոշակի սնունդ է բերվել իրենց համար:   Ցուցարարները վերապահումներով էին վերաբերվում լսած լուրին:

«Սաղ երկրում բառդակ է, մենք չենք հավատում ոչ մեկի»,-ասաց ցուցարարներից մեկը:

Անի Նավասարդյանն էլ հայտարարեց. «Քիչ առաջ ԱՄՆ-ից մեզ հետ կապվեցին եւ ասացին, որ գումար կուղարկեն, որպեսզի մենք “Движок-ի ձեռքբերման հարց լուծենք»: Նա նաեւ հայտարարեց, որ 23:30 պատասխան են սպասելու իրավապահներից, թե ինչ է լինելու բերման ենթարկվածների  ճակատագիրը. «Մեզ կես ժամից պատասխան պիտի տան, թե երբ են տղերքին ազատություն շնորհելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031