Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք դեսպան. Արտակարգ այդ վիճակից հետո հանդիպել եմ Թուրքիայի հայ կաթոլիկների առաջնորդին. «Հաբերլեր»

Հուլիս 22,2016 14:13

Վատիկանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեդ Փաչաջըն Վատիկանի իր նստավայրում հյուրընկալել է թուրք և արտասահմանցի մի շարք լրագրողների, որի ընթացքում խոսել է 2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի մասին, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Լրագրողներից մեկն ասել է, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է, բայց մշտապես հանդուրժող է եղել աշխարհիկների և ազգային շատ փոքրամասնությունների հանդեպ, բայց մտահոգություններ կան, որոնց համաձայն՝ Թուրքիան շրջվում է դեպի իսլամը։ Այս խոսքերին ի պատասխան՝ Փաչաջըն ասել է. «Թուրքիայում արտակարգ այս իրավիճակից հետո զանգահարել և Հռոմում հանդիպել եմ Թուրքիայի հայ կաթոլիկների առաջնորդ գերապայծառ Լևոն Զեքիյանի հետ։ Շատ հստակ տեղեկացա, որ այդ ամբողջ տեղի ունեցածի ընթացքում Թուրքիայի հայկական կամ կաթոլիկ համայնքի վրա որևէ հարձակման մասին խոսք անգամ չի եղել։ Թուրքիան աշխարհիկ, ժողովրդավարական պետություն է և կշարունակի այդպիսինը լինել, բայց մուսուլման բնակչություն ունեցող ժողովրդավար եկիր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031