Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հայազգի պատգամավորը պատմել է զինվորական հեղաշրջման փորձի մասին. «Ակօս»

Հուլիս 22,2016 15:44

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Սելինա Օզուզուն Դողանը խոսել է 2016թ. հուլիսի լույս 16-ին Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի մասին, տեղեկացնում է «Ակօսը»։

Սելինա Դողանը պատմել է, թե ինչով էր զբաղված, երբ Թուրքիայում սկսվեց հեղաշրջման փորձը. «Ուրբաթ երեկոյան Անկարայում իմ տանն էի։ Հաջորդ օրը պատրաստվում էի քաղաքից դուրս գալ և այդ առիթով պատրաստություն էի տեսնում։ Այդ օրը ամուսինս էլ էր կողքս։ Երեկոյան կողմ ուղղաթիռների ձայն լսեցինք, նրանք շատ ցածր էին թռչում։ Հարցրեցի ամուսնուս, նա էլ չկարողացավ որևէ իմաստ գտնել։ Մի պահ եկավ, երբ թվում էր, թե մեր տան կտուրի վրայով են թռչում»։

Դողանի խոսքերով՝ իր տունը շատ մոտ է Թուրքիայի խորհրդարանին և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբին, այդ պատճառով ինքը լսել է բոլոր ձայներն ու ականատես է եղել բախումներին. «Այդ ընթացքում մեր կուսակցության պատգամավորների հետ, որոնք Անկարայում էին, որոշեցինք գնալ խորհրդարան, սակայն քանի որ իմ տունը շատ մոտ է մեջլիսին և գլխավոր շտաբին, ես չկարողացա դուրս գալ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031