Լրահոս
Օրվա լրահոսը

Որդին սպանել է հորը

Հուլիս 23,2016 11:49

Հուլիսի 22-ին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Մաշտոցի բաժին գրություն է ստացվել, որ հուլիսի 21-ին քննչական բաժին դիմում էր ներկայացրել Հալաբյան փողոցի 9/1 շենքի բնակիչ, 1967 թ. ծնված Վալերի Թումասյանն ու հայտնել, որ գիշերը, ժամը 3-ի սահմաններում, հայրը՝ 1939 թ. ծնված Ալավերդի Թումասյանը, իրենց բնակարանում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:

Մեկնած շտապօգնության խումբն արձանագրել էր Ա. Թումասյանի մահը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Վ. Թումասյանը մարմնական վնասվածքներ է հասցրել հորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Վալերի Թումասյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031