Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետ. Վերակազմավորելու ենք Թուրքիայի ԶՈւ-ն և պետական այլ կառույցները. «Ջիհան»

Հուլիս 25,2016 13:49

2016թ. հուլիսի լույս 16-ին Թուրքիայում զինվորական ձախողված հեղաշրջման փորձից հետո այդ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Թուրքիայում ստեղծված իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում է «Ջիհան» լրատվական գործակալությունը։

Խոսելով Թուրքիայի իրավիճակի մասին՝ Յըլդըրըմն ասել է. «Պետական կառույցներում, ԶՈւ գլխավորությամբ, լուրջ վերակառուցում իրականացնելու կարիք կա։ Ժողովրդավարացման համար քայլեր կան, որոնք անհրաժեշտ է կատարել, այս ընթացքում դա էլ կավարտենք»։

Խոսելով զինվորական հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայի կրած տնտեսական վնասների մասին՝ Յըլդըրըմն ասել է, որ դրանք համեմատական են 2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիայի տնտեսությունում առաջացած ճեղքին։

Յըլդըրըմն ասել է նաև, որ ստեղծված իրավիճակում չի քննարկվում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը և առաջիկա 4 տարիներին իրենք նախատեսում են կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները, որ իրենց է վստահվել ընտրությունների միջոցով։

Վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է նաև Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությանը, նշելով, որ անհրաժեշտության պարագայում այն կարող է երկարաձգվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031