Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության պլանը

Հուլիս 26,2016 20:21

Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջև վերջին երկու տարիների ընթացքում համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում` պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման, հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ: Սեյրան Օհանյանը կարևորել է ինչպես Բնակչության հիմնադրամի, այնպես էլ ՄԱԿ-ի այլ մասնագիտացված կառույցների հետ համագործակցության խորացումը` որպես ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ՀՀ պաշտպանական բարեփոխումների շարունակականության ապահովման և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում միջազգային օժանդակության անհրաժեշտ աղբյուր և ուղղորդիչ գործիք:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել փոխհարաբերությունների շրջանակի ընդլայնման պատրաստակամությունը: Իր հերթին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գ. Հայրապետյանը նշել է, որ ՊՆ հետ իրենց համագործակցությունը կանանց իրավունքների պաշտպանության հարցերում կարող է դիտվել որպես պաշտպանական գերատեսչության հետ համագործակցության լավագույն փորձի օրինակ:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև 2016թ. համագործակցության պլանը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031