Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկվեց նաեւ Լեւոն Բարսեղյանը (Տեսանյութ)

Հուլիս 27,2016 03:02

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաեւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:

Խորենացու փողոցում այս լուրը բավականին ծանր ընդունեց մի կին, որին ներկաները դիմում էին Սուսաննա անունով:

The 10th day police banned the protest action in support of initiators of occupation of the police station in Erebuni district in Yerevan, Armenia

The 10th day police banned the protest action in support of initiators of occupation of the police station in Erebuni district in Yerevan, Armenia

Նա լացում էր եւ հայտարարում էր, որ այլեւս չի ցանկանում ապրել Հայաստանում եւ իր կյանքն անիմաստ է: Նա նստեց ոստիկանների պատի դիմաց եւ հացադուլ  հայտարարեց: Սակայն, քիչ հետո ոստիկանների մի նոր խումբ դուրս եկավ եւ բերման ենթարկեց մի խումբ քաղաքացիների, այդ թվում նաեւ տիկին Սուսաննային՝ չնայած այն հանգամանքին, որ նա հայտարարում էր, թե հացադուլի մեջ է:

Բերման ենթարկվածների շարքում է նաեւ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031