Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահները պահանջում են անհապաղ ազատ արձակել Հովսեփ Խուրշուդյանին

Օգոստոս 01,2016 14:58 Share

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահների

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին

Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն Արման Թաթոյանին

Մենք դատապարտում ենք 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ մեր գործընկեր Հովսեփ Խուրշուդյանի՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հարգված անդամի ձերբակալությունը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաեւ վերջին օրերին ոստիկանության կողմից ձերբակալված բոլոր մարդկանց:

Հայաստանի քաղաքացիներն ունեն բոլոր իրավունքները՝ հանուն իրենց հայացքների ցույցեր անելու, մինչդեռ ոստիկանության հարձակումները ցուցարարների վրա մեծացնում են հետագա արյունահեղության վտանգը: Սա նվազեցնում է իշխանավորների եւ ժողովրդի միջեւ երկխոսության կայացման հնարավորությունները, որը ներկայիս իրավիճակը հանգուցալուծելու միակ ճանապարհն է:

Վերջին ցույցերի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների վայրագ հարձակումները իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների վրա նույնպես պետք է դատապարտվեն՝ որպես մամուլի ազատության սկզբունքի խախտում:

Մենք գնահատում ենք այն փաստը, որ Քաղաքացիական հասարակության ֆորումի մեր մյուս գործընկերը՝ Լեւոն Բարսեղյանը, արդեն ազատ է արձակվել իշխանությունների կողմից, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այս լարված վիճակի խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է:

Մենք գնահատում ենք նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայիս ջանքերը, որը փաստագրում է մարդու իրավունքների առկա խախտումները, ինչպես նաեւ այն փաստը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հետաքննություններ է սկսել պաշտոնյաների հնարավոր հանցագործությունների կապակցությամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ այլոց նկատմամբ:

Քշիշտոֆ Բոբինսկի

Վլադ Վիալիչկա

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի

Ղեկավար կոմիտեի համանախագահներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031