Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է 2016թ.-ի առաջին կիսամյակում վճարված հարկերի ծավալով Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում

Օգոստոս 02,2016 13:00 Share

ՎՏԲ–Հայաստան Բանկն 2016թ.-ի 1-ին կիսամյակի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2,024 մլրդ դրամ, միաժամանակ զբաղեցնելով Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում 2-րդ և հանրապետության խոշորագույն հարկատուների ցուցակում 26-րդ տեղերը: Այդ մասին են վկայում Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016թ.-ի առաջին կիսամյակի արդյունքների մասին հրապարակված տվյալները:

1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերը, որոնց մասնաբաժինը կազմել է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերի 5.6%-ը: Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուներն 2016թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են վճարել 346,7 մլրդ դրամ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել