Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյանը ԵՄ ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ՀՀ ներքաղաքական իրավիճակը

Օգոստոս 04,2016 14:35

Այսօր` օգոստոսի 4-ին, Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպայի Միության ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության հաստատմանն ուղղված արմատական քայլերի` այդ թվում նաեւ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման լուրջ երաշխիքների ստեղծման հնարավորությունները, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության եւ կարգավորման  գործընթացի ներկա վիճակի վերաբերյալ հարցեր:

ՀԱԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031