Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք Երևանում` Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին

Օգոստոս 06,2016 12:50

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն,  ՀՀ–ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին Մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ ներկա են գտնվել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված հիշատակի արարողությանը:

«Հիկարի» կենտրոնի կողմից  կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև պաշտոնատար այլ անձինք, ՀՀ ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկների խմբի անդամներ, Երևանի բնակիչներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի գլխավոր խորհրդականը նշել է, որ  հայ ժողովուրդը կիսում է ճապոնացի բարեկամ ժողովրդին նախորդ դարի կեսերին պատուհասած ողբերգության ցավը, և այդ առումով պատահական չէ, որ Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը անմիջապես  արձագանքեց Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հուշաքարը նաև Երևանում տեղադրելու գաղափարին:

Հիշատակի խոսքով հանդես են եկել դեսպան Էյջի Տագուչին և «Հիկարի» կենտրոն ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը: Հայտարարվել է լռության րոպե: Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը ոգեկոչել են «Հիկարի» կենտրոնի փոքրիկ երգչախմբի սաները: Հայերեն և ճապոներեն լեզուներով ընթերցվել են Խաղաղության հայկուներ, որոնք խաղաղության պահպանման յուրօրինակ կոչ են ողջ աշխարհում: Թղթե կռունկներին ամրացված հայկուները տեղադրվել են  զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարին, որը 2014թ. հենց Հիրոսիմա քաղաքից է բերվել: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգում հիշատակի նման անկյուն ստեղծելու  համար Ճապոնական Հիրոսիմա քաղաքի քաղաքապետը շնորհակալական ուղերձ էր հղել Երևանի քաղաքապետարանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031