Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց նոր վկաները»՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին

Օգոստոս 08,2016 11:21 Share

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, լույս է ընծայել «Հայոց նոր վկաները» (1155-1843) ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:

«Հայոց նոր վկաները» նշանավոր ժողովածուի գրաբար բնագիրը կազմվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսներ, հայագետներ Հակոբ Մանանդյանի և Հրաչյա Աճառյանի աշխատասիրությամբ: Նրանք սուրբ նահատակների վկայաբանությունները քաղել են ձեռագրերից, «Յայսմաւուրք»-ներից, պատմիչների աշխատություններից և հրատարակել են 1903 թ.-ին, Ս. Էջմիածնում: Ժողովածուն աշխարհաբար է թարգմանել Գևորգ Թոսունյանը:

Գրքում ամփոփված են 1155-1843 թթ. ընթացքում քրիստոնեության համար ավելի քան 140 նահատակվածների վկայաբանությունները: Ներկայացված նահատակները, ենթարկվելով սարսափելի տանջանքերի, վախճանվել են բարի խոստովանությամբ ի Քրիստոս:
Արժեքավոր ժողովածուն տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել