Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը՝ Հայաստանի դեմ 335 հազար եվրոյի վճիռների մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2016 16:46

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե այսօր պարզ դարձավ, որ երեք տարվա ընթացքում կառավարությունը 335 հազար եվրո է վճարել մարդու իրավունքների խախտման համար, այն դեպքում, երբ հարյուրավոր անօթեւաններ ունենք, բանակը վերազինման խնդիրներ ունի եւ մի շարք սոցիալական հարցեր հենց գումարի բացակայության պատճառով չեն լուծվում, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իրավիճակը մտահոգիչ համարելով՝ ասաց, որ դատական համակարգի թերությունները վերացնելու համար հիմնական աշխատանք պետք է տարվի:

«Ես կարծում եմ, որ թե Քրեական արդարադատության ոլորտում խնդիրներ կան, թե քաղաքացիական գործերով արդարադատության ոլորտում: ՄԻԵԴ –ի կողմից երկրի նկատմամբ խախտումներ արձանագրելը մտահոգիչ փաստ է, որոշ երկրների համեմատ դա մեծ թիվ չէ, բայց սա չի նշանակում, որ պետք է բավարարվենք եղածով»,- ասաց օմբուդսմենը:

Այն հարցին էլ, թե երբ նա արդարադատության փոխնախարար էր, չի՞ կարողացել այդ բոլոր հարցերը բարձրացնել, շտկումներ անել,

Պարոն Թաթոյանն ասաց` «Դրանք 1990-ականների վերջի կամ 2000-ականների սկզբի կամ կեսերի աշխատանքներ են, որոնց մասով ՄԻԵԴ-ը հետագայում վճիռ է կայացրել»:

Հարցին, թե Անդրեաս Ղուկասյանը արդեն քանի օր է հացադուլի մեջ է, ի՞նչ է անում ՄԻՊ-ն այդ մասով, պարոն Թաթոյանն ասաց, որ իրենց գրասենյակի աշխատակիցներն ամենօրյա կապի մեջ են Անդրեաս Ղուկասյանի հետ:

Մանրամասները`  տեսանյութում

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» խմբի կալանավորված անդամների առողջական վիճակին, Արման Թաթոյանն ասաց, որ կառավարության նիստի գալուց առաջ խորհրդակցություն են անցկացրել, ամփոփել փաստաբանների ներկայացրած տվյալները:

Նա ասաց, որ պարբերաբար այցելում են նրանց:

Հարցին, թե այցելում եք, բայց ի՞նչ է փոխվում, Արման Թաթոյանն ասաց, որ այցելությունը ինքնանպատակ չէ. «Դա նպատակ է հետապնդում հասկանալ նախորդ վիճակը, իրավունքների ապահովման վիճակը կոնկրետ փուլում եւ հատկապես` դատապարտյալների հիվանդանոցում: Հիմա նաեւ այնտեղ է մեր աշխատակազմի բժիշկը` խոշտանգումների կանխարգելման ստորաբաժանման, որը հատուկ գիտելիքներ ունի ազատությունից զրկման վայրերի աշխատանքի, որն էլ հնարավորություն է տալիս անմիջական հասկանալու իրավիճակը»:

Այն հարցին էլ, թե «Սասնա ծռերի» միջադեպից հետո, ՄԻՊ-ի աշխատանքը քննադատության արժանացավ, նաեւ նախկին մարդու իրավունքների պաշտպանների կողմից, պարոն Թաթոյանն ասաց, որ իր հասցեին հնչած քննադատություններին նորմալ է վերաբերում:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930