Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդիկ չընտրեն, հաստավզերն ու նաչալնիկներն են գալու և պահանջելու հեռանալ աշխատանքից». ահազանգում է ԲՀԿ-ականը

Սեպտեմբեր 05,2016 16:23

Հայաստանում կարելի է 1000 դրամով ձայն գնել. առաջիկայում ՀՀ-ում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (ՏԻՄ) ընդառաջ «Հայելի» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց «Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Արթուր Միսակյանը: Նա այս երևույթը համարեց ազգային ողբերգություն ու հավելեց. « Ցավոք, այս օրերին դրա պահանջարկը կա: Հասարակությունը հասել է թշվառության այն աստիճանի, որ իր համար 1000-2000 դրամն էլ է փող, և «շնից մազ պոկելն էլ է քյար» վտանգավոր արտահայտությունը մի քանի հարյուր հազար մարդու համար գործելակերպ է դարձել, ու այդ գումարը վերցնելով` քվեարկելու է նրան, ում տարիներ շարունակ չի էլ տեսել, դեմքով չի էլ ճանաչում»:

ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ ոչ բոլորն են փողի համար ընտրում իշխանական թեկնածուին. «Ոչ բոլորն են փողին թամաշա, բայց մարդիկ վերցնում են, որովհետեւ եթե չվերցնեն, ուրեմն չեն ընտրելու, եթե չեն ընտրելու, ուրեմն հաստավզերն են գալու, իրանցից հետո էլ նաչալնիկներն են գալու ու պահանջելու են դիմում գրել եւ հեռանալ աշխատանքից»:

Պարոն Խաչատրյանն իր փորձից հիշեց Մասիսում տեղի ունեցած միջադեպը և կարծիք հայտնեց, թե ոչ բոլորն են կարողանում դիմադրել ֆինանսական ապարատի ճնշմանը: Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա  ՏԻՄ ընտրություներին ԲՀԿ-ն 80 համայնքում առաջադրվել է եւ լուրջ ակնկալիքներ ունեն:

Իսկ ստեղծված իրավիճակում ելքի միջոց ԲՀԿ-ականը համարում է այն, որ մարդիկ ոտքի կանգնեն ու մի անգամ վերջապես իրոք քվեարկեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930